Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱՀԿ. Կորոնավիրուսային պանդեմիան աշխարհում ուժեղանում է

ԱՀԿ. Կորոնավիրուսային պանդեմիան աշխարհում ուժեղանում է
27.07.2020 | 23:24

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում ուժգնանում է նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության պանդեմիան՝անցած 6 շաբաթում դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնի, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 640 հազարը:
«Պանդեմիան շարունակում է արագանալ», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Դիտվել է՝ 5716

Մեկնաբանություններ